Բլոգերը ներողություն է խնդրել Մելանյա Թրամփից՝ վերջինիս մասին կեղծ հրապարակումներ անելու համար
Ամերիկացի բլոգեր Ուեբսթեր Թարփլին համաձայնել է ներողություն խնդրել ԱՄՆ նախագահի ընտանիքից, և Մելանյա Թրամփին գումարային փոխհատուցում տրամադրել տարածած այն հաղորդագրության համար, ըստ որի՝ իբրև ԱՄՆ առաջին տիկինը աշխատել է որպես ուղեկցորդուհի: Այս մասին գրում է Aif.ru-ն՝ հղում անելով Washington Post-ին:
Նշվում է, որ Թարփլիի հոդվածը կազմված է եղել չհիմնավորված ասեկոսեների հիմքով:
Ինչպես հաղորդում են Թրամփի փաստաբանները՝ 71-ամյա Թարփլին ընդունել է, որ իր հոդվածը՝ հրապարակված 2016 թ.-ի օգոստոսի 2-ին, պարունակել է կեղծ պնդումներ: