Վաշինգտոնը կարող է իրանական «ԻՀՊԿ»-ն ներառի ահաբեկիչների թվին
Միացյալ Նահանգների նախագահի վարչախումբը ուսումնասիրում է «Իսլամական հեղափոխության պահակների» կորպուսի» իրանական ռազմաքաղաքական կազմավորման հնարավոր ներառումը ահաբեկչական կազմակերպությունների թվին: Այս մասին հաղորդում է Regnum.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Նշվում է, որ նման նախաձեռնությունը քննարկվել է միաժամանակ մի քանի գերատեսչություններում: Չի հաղորդվում, սակայն, այն, թե արդյոք Թրամփը պատրաստ է ստորագրել համապատասխան փաստաթուղթ, թե ոչ: Թեհրանն իր հերթին ահաբեկչական գործողության ցանկացած մասնակցություն հերքում են:
Ինչպես պարբերականին հայտնել են զրուցակիցները՝ «ԻՀՊԿ»-ի ներառումն ահաբեկչական կազմակերպությունների թվին, էլ ավելի կլարի ԱՄՆ-Իրան հարաբերությունները: Նման քայլին Թեհրանի կողմից պատասխան անպայման կլինի: