ԱՄՆ-ն կարող է «Մահմեդական եղբայրներ» ասոցիացիան ներառել ահաբեկչական խմբավորումների թվում
ԱՄՆ վարչախումբն ուսումնասիրում է իսլամական «Մահմեդական եղբայրներ» ասոցիացիան արտասահմանյան ահաբեկչական խմբավորումների ցանկում ներառելու հնարավորությունը: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով The New York Times-ին:
Հաղորդվում է, որ Թրամփի շատ խորհրդականներ համարում են, որ «Մահմեդական եղբայրները» արմարտական խմբավորում է, որի անդամները գաղտնի փորձում են շարիաթի օրենքները քարոզել ԱՄՆ-ում:
Ինչպես նշում է The New York Times-ը՝ Միացյալ Նահանգների որոշ դաշնակիցներ, ներառյալ Արաբական Միացյալ Էմիրատներն ու Եգիպտոսը, ճնշում են գործադրում Թրամփի վրա՝ պահանջելով «Մահմեդական եղբայրները» ճանաչել որպես ահաբեկչական խմբավորում, ինչպես արել է դա Կահիրեն: