Կրկնակի ծիածաններ երկնակամարում (լուսանկարներ)
Ծիածանի գեղեցկությամբ հիանում ենք բոլորս, և երբեմն նաև նկատում, որ այն ունի նաև իր երկրորդ նմանակը՝ իր նման գեղեցիկ, բայց մի քիչ համեստ ու քիչ նկատելի: Ոմանց հաջողվել է տեսնել միաժամանակ երեք-չորս ծիածան, բայց նման դեպքերը հազվադեպ են լինում:
Երկնակամարում հայտնված յոթ գույները բնության ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկն է, որին հասնել, փոխել կամ կրկնօրինակել մարդկային ուժն անկարող է: