Ուկրաինական իշխանությունները անհայտ ժամկետով դադարեցրել են «Եվրատեսիլ 2017»-ի տոմսերի վաճառքը (տեսանյութ)
Ուկրաինական իշխանությունները անհայտ ժամկետով հետաձգել են այս տարի Կիևում անցկացվելիք «Եվրատեսիլ 2017» երաժշտական մրցույթի տոմսերի վաճառքը: Այս մասին գրում է Ren.tv-ն:
Նման որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հակամոնոպոլային կոմիտեն չեղյալ է համարել տոմսերի վաճառքով զբաղվող պաշտոնական ներկայացուցչի ընտրության արդյունքները:
Տոմսերի վաճառքը սկսվելու էր փետրվարի 6-ին: Մրցույթի հաղթող էր ճանաչվել «Concert.ua»-ն, սակայն վերջինիս հաղթանակը հանգեցրել էր մրցակիցների անհամաձայնությանն ու բողոքին: