Թրամփը Էրդողանի հետ զրույցում Թուրքիային ռազմավարական գործընկեր է անվանել
Սպիտակ տունը հաղորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի զրույցի մանրամասները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Զրույցի ընթացքում նախագահները նշել են երկու երկրների մտերիմ և հին հարաբերությունները, ինչպես նաև հաստատել են «ցանկացած ֆորմատում» ահաբեկչության դեմ պայքարի իրենց տրամադրվածության մասին:
Բացի դա՝ Թրամփը կրկին Թուրքիային անվանել է ռազմավարական գործընկեր և ՆԱՏՕ-ի ալյանսում դաշնակից: ԱՄՆ նախագահը նաև ողջունել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Անկարայի ունեցած ներդրումը: