ԱՄՆ պաշտպանության նախարարը մեքսիկացի պաշտոնակիցների հետ քննարկել է համագործակցության մասին հարցեր
ԱՄՆ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Մեքսիկայի ՊՆ Սալվադոր Սիենֆուեգոս Սեպեդայի և երկրի Ռազմածովային նավատորմի նախարար Վիդալ Սոբերոնի հետ: Այս մասին հաղորդումէ Gazeta.ru-ն հղում անելով Reuters-ին:
Պենտագոնի ղեկավարը հաստատել է պաշտպանության ոլորտում երկկողմանի կապերի ամրապնդման հետ կապված իր տրամադրվածությունը:
Նույնպես Մեթթիսը գովաբանել է շրջանում Մեքսիկայի աճող առաջնորդությունն ու Կենտրոնական Ամերիկայի երկրների անվտանգության հարցով հուլիսին համաժողով անցկացնելու մտադրությունը: