Թուրքիայում աշխատանքից հեռացրել են ավելի քան 4 հազար պետական ծառայողների
Թուրքիայում կառավարական հրամանով երկրում ռազմական հեղաշրջման փորձի առնչությամբ աշխատանքից ազատվել է 4.464 պետական աշխատող: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով պաշտոնական Resmi Gazete թերթին:
Նշվում է, որ թուրքական պետական ծառայողների կեսից ավելին հեռացվել է երկրի ազգային կրթության նախարարությունից:
Ընդհանուր առմամբ Թուրքիայում ռազմական հեղափոխության փորձից հետո ձերբակալվել է 125 հազար մարդ: Պաշտոնապես զինծայառողների և ոստիկանների շարքերից ձերբակալվել է շուրջ 40 հազար մարդ: