Մադոննային թույլ են տվել որդեգրել աղջիկ երկվորյակներին
Աֆրիկյան Մալավի երկրի իշխանությունները 58-ամյա երգչուհի Մադոննային թույլ են տվել որդեգրել երկու երեխայի: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Այսօր Գերագույն դատարանը որոշում է ընդունել այն մասին, որ Մադոննան կարող է երկու երեխա որդեգրել»,- հայտնել է դատարանի ներկայացուցիչը լրագրողներին: Նրա խոսքով՝ որոշումն ընդունելու պահին Մադոննան դատարանի շենքում է եղել, սակայն այս տեղեկությունը հայտնի աստղը չի հաստատել:
Մադոննան չորս երեխա ունի, այդ թվում՝ երկու որդեգրած: 1996 թվականին ծնվեց նրա աղջիկը՝ Լուրդեսը, իսկ 2000 թվականին՝ որդի Ռոկոն: 2008 թվականին Ռիչիի հետ երգչուհին որդեգրեց Մալավիից մի տղայի՝ Դևիդ Բանդու անունով, իսկ 2009 թվականին՝ Մերսի անունով աղջկա, ով ևս աֆրիկյան այդ երկրից է: