Ի՞ նչ է երազում Թինա Կանդելակին
Թինա Կանդելակին Թվիթերի իր թջում տեղադրել է սիրահար զույգի լուսանկար' զբոսանավի վրա:
Լուսանկարի տակ Թինան գրել է. «Հիմա ցանկանում եմ լինել այդպիսի մի վայրում, նման տղամարդու հետ ու այդպիսի զբոսանավի վրա»: Վերջերս Կանդելակին խնամքով թաքցնում է իր անձնական կյանքը: Ամուսնուց նա վաղուց է բաժանվել, իսկ նոր ընկերոջ անունը` գաղտնի է պահում:
Իր հարցազրույցներից մեկի ժամանակ հաղորդավարուհին ասել էր. «Սոցիալական ցանցերում ես հաճախ եմ լուսանկարներ տեղադրում' ուշադրության արժանի, որը նշանակում է, որ ես ունեմ տղամարդ, բայց ես երբեք եմ ասի անուններ և չեմ պատմի մեր հարաբերությունների մասին: Ես վաղուց ամուսնալուծված եմ, ես երիտասարդ կին եմ: Սիրահարվում եմ ես, և սիրահարվում են ինձ»:
Որոշ ժամանակ առաջ շշուկներ կային, թե Թինա Կանդելակին պատրաստվում է ամուսնության: Նման կարծիք տարածվեց այն բանից հետո, երբ նա իր էջում լուսանկար տեղադրեց, որում պատկերված էր, որ Թինան հարսանյաց գեստով է: Բայց Թինան դեռևս զբոսանավի և գեղեցիկ կյանքի մասին է երազում: