Բլոգեր Լապշինը Մինսկից Բաքու է ուղարկվել
Եկատերինբուրգցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով ավելի վաղ ձերբակալվել էր Մինսկում, հատուկ չվերթով Բելառուսից Ադրբեջանի Հանրապետություն է ուղարկվել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով տեղական լրատվամիջոցներին: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում՝ Հեյդար Ալիևի օդանավակայանում:
Հիշեցնենք, որ ռուսական և իսրայելական քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալել էին Մինսկում 2016 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի պահանջով:
Նրա նկատմամբ միջազգային որոնում էր հայտարարվել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, ինչը Բաքվում հանցագործություն է համարվում: Ավելի ուշ բլոգերը բողոքարկել էր իրեն Ադրբեջանին հանձնելու որոշումը, սակայն Բլեառուսի Գերագույն դատարանը չեղարկել է բողոքը: