«ԻՊ»-ի առաջնորդի գրեթե բոլոր մերձավորները ոչնչացված են
Միջազգային կոալիցիայի ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի գրեթե բոլոր մերձավորներին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «France24»-ին, որի եթերում այս մասին հայտնել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին:
Ավելի վաղ հեռուստաընկերությունը, վկայակոչելով Իրաքի վարչապետին, հաղորդել էր, որ Ալ Բաղդադին շրջափակված է:
«Նա այլևս ոչ ոք չունի բողոքելու համար, նա մեկուսացված է, մենք հետևում ենք նրա տեղաշարժերին: Նա գրեթե չի կապվում այլ ահաբեկիչների հետ, հաղորդակցության ալիքներ գրեթե գոյություն չունեն»,- հայտնել է Իրաքի կառավարության ղեկավարը: Նա հրաժարվել է մեկնաբանել ահաբեկչի տեղակայման վայրի հարցը: