Սքարլեթ Յոհանսոնը և Հոլլի Բերրին կմասնակցեն «Օսկար» մրցանակաբաշխությանը
Դերասանուհիներ Սքարլեթ Յոհանսոնը ,Դակոտա Ջոնսոնը, Շիրլի Մըքլեյնը և Հեյլի Ստեյնֆիլդը կմասնակցեն 2017 թ.-ի «Օսկար» մրցանակաբաշխության արարողությանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ET Online-ին:
Բացի դա՝ բեմ կբարձրանան դերասաններ Քրիս Էվանսը, Ջեյմի Դորնանը, Գաէլ Գարսիա Բերնալը, Սեմյուել Լ. Ջեքսոնը:
Նրանք կմիանան 2016 թ.-ի մրցանակակիրներ Լեոնարդո ԴիԿապրիոյին, Ալիսիա Վիկանդերին, Բրի Լարսոնին և Մարկ Ռայլենսին, որոնց մասնկացության մասին լուրը հաղորդվել էր ավելի վաղ:
Արարողությունը կվարի շոումեն Ջիմմի Քիմմելը: «Օսկար» մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 26-ին: Գլխավոր ֆիլմը կարող է դառնալ «Լա լա Լենդը»: