Գարիկ Մարտիրոսյանը դարձել է երիտասարդ երգչուհու թարգմանիչը
Փետրվարի 11-ին НТВ հեռուստաալիքի եթերում մեկնարկում է «Դու հրաշալի ես» միջազգային մանկական երաժշտական մրցույթը, որը հնարավորություն կտա առանց ծնողական խնամքի մնացած տաղանդավոր երեխաներին դառնալ հայտնի: Այս մասին գրում է Новости НТВ-ն:
Մրցույթին մասնակցում են երիտասարդներ՝ Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստան, Մոլդովայից, Էստոնիայից, Հարավային Օսեթիայից և Ռուսաստանից:
Նախագծի վոկալիստներից մեկն է դարձել Անգելինա Պապիկյանը՝ Հայաստանից: Անգելինան վատ է խոսում ռուսերեն և նա ելույթ է ունենալու մայրենի լեզվով: Մասնակցին աջակցելու է եկել հայտնի հումորիստ, «Քոմեդի Քլաբ»-ի պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը, ով աղջկան փափուկ խաղալիք պինգվին է նվիրել: Գարիկը նաև օգնել է աղջկան՝ դառնալով նրա անձնական թարգմանիչը, ինչպես նաև օգնել նրան հանձնաժողովի անդամների հետ հաղորդակցվելու հարցում:
«Հիմա կարող եմ պաշտոնապես աշխատել որպես թարգմանիչ: Հույս ունեմ՝ իմ մեծ ցածրահասակ տնօրենը գոհ է մնացել մատուցված ծառայությունների որակից: Ես սրտանց ցանկանում եմ, որ Անգելինան հաղթի մրցույթում և ամբողջ Հայաստանի անունից ասում՝ աղջի՛կս, մենք քեզնով հպարտանում ենք, առա՛ջ»,-ասել է Գարիկ Մարտիրոսյանը: