Սպառած էլէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի փետրվարի 8-ից
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդների տեղեկացնում է`
Հունվար ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը, փետրվարի 8-ից տեղադրված կլինի ՀՀ բանկային և փոստային բաժանմունքներում և վճարման այլ կետերում:
Փետրվարի 8-ից սկսած, յոթ օրվա ընթացքում, կարող եք կատարել Ձեր վճարումները ծախսած էլ.էներգիայի դիմաց: