Նա ինձ է դուր գալիս, ես՝ նրան. Թրամփն Օբամայի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ դուր է գալիս երկրի նախկին նախագահ Բարաք Օբամային: Ինքն իր հերթին ևս լավ է վերաբերվում նրան: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Fox News-ին:
«Մենք լավ ենք իարր հետ: Չգիտեմ, նա խոստովանո՞ւմ է դա, բայց ես դուր եմ գալիս նրան»,- հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թրամփը և հավելել. «Նա նույնպես ինձ դուր է գալիս, ես զգում եմ դա»:
Ամեն դեպքում, Թրամփը խոստովանել է, որ նախկինում ինքն ու Օբաման «իրար մասին սարսափելի բաներ են ասել»: «Զարմանալի բան է քաղաքականությունը»,- ամփոփել է Թրամփը:
Ավելի վաղ Բարաք Օբաման հայտարարել էր, որ հաճույք է ստացել Դոնալդ Թրամփի հետ զրույցից, որն ունեցել են նախագահական ընտրություններում վերջինի հաղթանակից հետո: