Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել
Փետրվարի 7-ին Թուրքիայի արևմտյան Չանաքալե նահանգում 5,2 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին գրում է Regnum պորտալը՝ հղում անելով Anadolu-ին:
«Երկրաշարժի էպիկենտրոնը, որը գրանցվել է տեղական ժամանակով 02,24-ին, Էգեյան ծովում է եղել՝ Այվաջիկ շրջանի ափերի մոտակայքում»,- նշում է պարբերականը:
Ներկայումս տեղական իշխանությունները պարզում են երկրաշարժի հետևանքով եղած փլուզումների և տուժածների մասին տեղեկությունը:
Ցունամու վտանգ չի հայտարարվել: