Մելանյա Թրամփը կրկնակի դատական հայց է ներկայացրել «Daily Mail»-ի դեմ
ԱՄՆ-ում Դոնլադ Թրամփի կնոջ փաստաբանները կրկին «Daily Mail» պարբերականի դեմ դատական հայց են ներկայացրել այն հոդված համար, որում խոսվում է ամուսնությունից առաջ Մելանյա Թրամփի աշխատանքի մասին: Այս մասին գրում է Regnum պորտալը՝ հղում անելով Associated Press-ին:
Զրպարտության մասին հայցով Մելանյա Թրամփը իր հեղինակությունն անվանարկելու համար պահանջում է 150 միլիոն դոլար:
Նշենք, որ ավելի վաղ «Daily Mail»-ը հոդված էր հրապարակել, որում պնդում էր, թե Մելանյան Սլովենիայից ԱՄՆ տեղափոխվելուց հետո մարմնավաճառությամբ է զբաղվել: պարբերականը պնդում է, թե նյութի աղբյուրներ են դարձել սլովենական մամուլ տեղ գտած տեղեկությունները: