«Fox News»-ի լրագրողը հայտնել է, որ 2023 թ.-ից շուտ Պուտինից ներողություն չի խնդրի
«Fox News»-ի հեռուստահաղորդավար Բիլլ Օ'րայլին հասկացրել է, որ եթե վերջինս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորելու համար ներողություն խնդրի, ապա դա չի լինի ավելի շուտ, քան 6 տարի անց: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես աշխատում եմ իմ ներողության ուղղությամբ, բայց դա կարող է որոշ ժամանակ պահանւջել: Կարող եք դա ստուգել 2023 թ.-ին»,- լրագրողն այդ մասին հայտնել է իր հեռուստաշոուի ժամանակ:
Նշենք, որ ավելի վաղ Բիլլ Օ'րայլին Թրամփի հետ հարցազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասպան էր անվանել: