Նոր թրիլեր՝ Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ
«Սառած հողը» թրիլերը՝ Նիկոլաս Քեյջի, Ջոն Քյուսակի և Վանեսսա Խաջենսի մասնակցությամբ ամենայն հավանականությամբ դուր կգա սուր սյուժետային զարգացումների սիրահարներին:
Սյուժեի համաձայն (ի դեպ, այն իրական փաստերի վրա է հիմնված), քաղաքում մարդասպանությունների շարք է իրականացվում՝ մոտ քսան կանանց:
Միայն մեկ աղջկա է հաջողվում փախչել մարդասպանի ճիրաններից, ով էլ հանցագործի հետքերի վրա է տանում ոստիկանին, ում մարմնավորում է Նիկոլաս Քեյջը:
Սակայն մարդասպանությունների մեջ կասկածվողը պարզվում է՝ շատ քաղաքակիրթ մարդ է, որպեսզի հանցագործ լինի. այստեղ էլ հարց է առաջանում. ո՞վ է մեղավոր, ո՞վ՝ անմեղ:
Թե ինչպես իրադարձությունները կծավալվեն, հանդիսատեսը կիմանա հուլիսի 25-ին՝ կինոթատրոններում, երբ ֆիլմը մեծ էկրաններ բարձրանա: