«Apple»-ը, «Google»-ը, «Facebook»-ը և 95 այլ ՏՏ-ընկերություններ՝ Թրամփի դեմ
«Apple»-ը, «Google»-ն ու Ամերիկայի ևս 95 ՏՏ-ընկերություններ հանդես են եկել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իմիգրացիոն քաղաքականության կոշտացման դեմ: Ընկերությունների ղեկավարները կոլեկտիվ հայտ են ներկայացրել՝ ելույթ ունենալով մուսուլմանական երկրներից իրենց երկիր մուտքի արգելման դեմ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
53 էջ ունեցող փաստաթղթի տակ ստորագրել են ավելի քան հարյուր բարձր տեխնոլոգիական ընկերություններ, այդ թվում՝ «Facebook», «Uber», «Lyft, Alphabet», «Airbnb» և «GitHub»: Նրանց կարծիքով՝ Թրամփի հրահանգը՝ ԱՄՆ մուտքն արգելելու մասին, խրախուսում է խտրականություններին և հակասում օրենքին, նաև վնասում ողջ ՏՏ ոլորտի զարգացմանը:
Պատմականորեն ԱՄՆ-ն «գաղթականների երկիր է», իսկ արտասահմանցիները նշանակալի դեր ունեն ինովացիայի զարգացման հարցում: