Հղի Բեյոնսեի լուսանկարը «Instagram»-ի պատմության մեջ ամենահայտնին է դարձել
Այն, որ Բեյոնսեն երկվորյակ է ունենալու, դարձել է վերջին օրերի ամենակարևոր լուրը: 35-ամյա երգչուհին իր երկրպագուներին Instagram-ում հրապարակված լուսանկարների միջոցով է հաղորդել լուրը: Առաջին լուսանկարը շատ մեծ արագությամբ դարձավ սոցիալական կայքի ամենահայտնի լուսանկարը: Այս մասին գրում է «Elle»-ը:
Ընդամենը 13 ժամվա ընթացքում Բեյոնսեի լուսանկարը՝ կլորացած փորիկով, հավաքեց ավելի քան 7.3 միլիոն «լայք», և այդ թիվը շարունակում է մեծանալ:
Երգչուհու լուսանկարը կարողացավ առաջ անցնել անգամ Սելենա Գոմեսի լուսանկարից, որը մինչև այդ էր համարվում սոցկայքի ամենահայտնի նկարը: