Թեհրանը կհրապարակի ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցների իր ցուցակը
Թեհրանը մոտ ժամանակներս կհրապարակի իր պատժամիջոցների ցուցակը՝ ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների: Այս մասին հայտարարել է Իրանի ներքաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Բահրամ Հասեմին:
«Պատժամիջոցների ցուցակում մենք ներառում ենք ամերիկյան կազմակերպություններին և առանձին անհատներին, որոնք օժանդակում են «Իսլամական պետությանը»,«Ալ Քաիդային» և այլ ահաբեկչական կազմակերպություններին, ինչպես նաև սիոնական համակարգը, որը ճնշում է Պաղեստինի ժողովրդին:Ցուցակը համարյա պատրաստ է և կներկայացվի հանրությանը մոտ ապագայում»,-այս մասին հայտնում է «Риа Новости»-ն՝ մեջբերելով «Mehr» գործակալությանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական ելույթի ուղղվածությունը Հեսամին անվանել է «թշնամական» և «սպառնական», բայց նշել է,որ Իրանն այնքան էլ անհանգստացած չէ դրանով:
Ավելի վաղ Թրափը Իրանը անվանել էր «համար առաջին ահաբեկչական պետություն»: