ԱՄՆ-ում ցուցարարները թույլ չեն տվել շտապ օգնության մեքենային անցնել արգելափակված փողոցը
Կոննեկտիկուտ նահանգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ցուցարարները ժամանակավորապես փակել են մայրուղին՝ շտապ օգնության մեքենային թույլ չտալով հիվանդանոց հասնել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Դեպքը տեղի է ունեցել վերջերս ահաբեկիչներից ԱՄՆ-ի պաշտպանության վերաբերյալ Թրամփի հրամանից հետո առաջացած խոշորաթիվ ցույցերի ժաանակ:
Այն ժամանակ, երբ իշխանությունները փորձում էին ազատել մայրուղին, բժիշկները ստիպված են եղել բուժօգնություն տրամադրել հիվանդին անմիջապես մեքենայում:
Ոստիկանությունը նշել է, որ ցուցարարների առաջնորդը փորձել է փախչել, սակայն նրան բռնել են: