ԱՄՆ-ն շատ սխալներ է գործել, որոնց արդյունքում մարդիկ են մահացել. Թրամփ
ԱՄՆ-ն շատ սխալներ է գործել, որոնց արդյունքում մեծ թվով մարդիկ են զոհվել: Այս մաիսն գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Fox News հեռուստաընկերությանը տված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարցազրույցը:
Թեման ձևավորվել է այն բանից հետո, երբ հեռուստահաղորդավարը բարձրացրել է ՌԴ նախագահի հանդեպ Թրամփի հարգանքի թեման: Լրագրողը ռուս առաջնորդին «մարդասպան» է անվանել, ինչից հետո Թրամփը ասել է, որ «կան կան շատ մարդասպաններ, մեր երկիրն էլ անմեղ չէ»:
«Եկեք տեսնենք, թե ինչ ենք արել: Մենք շատ սխալներ ենք գործել: Օրինակ, ես ամենասկզբից Իրաքի պատերազմի դեմ եմ հանդես եկել»,- ասել է թրամփը:
Լրագրողը նշել է,որ դրանք եղել են «սխալներ», բայց ոչ սպանություններ: Թրամփը պատասխանել է, որ «շատ մարդիկ են մահացել: Հավատացեք, շրջակայքում շատ մարդասպաններ կան»: