ԶԼՄ-ները պատմել են Պամելա Անդերսոնի և Ջուլիան Ասանժի սիրավեպի մասին
ԶԼՄ-ները պատմել են դերասանուհի, ակտիվիստ Պամելա Անդերսոնի և «WikiLeaks» պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի սիրավեպի մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Page Six-ին:
Նշվում է, որ դերասանուհին վերջին 3 ամսվա ընթացքում 4 անգամ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն այցելել է իր ենթադրյալ սիրելիին:
Անանուն քաղաքական ակտիվիստի խոսքով՝ ամեն անգամ Անդերսոնը կրել է ավելի սեքսուալ հագուստ:
Ասանժի կամ Անդերսոնի կողմից պաշտոնական մեկնաբանություն իրենց սիրավեպի վերաբերյալ ասեկոսեի շուրջ չի տրվել: