Թրամփը մայիսին կմասնակցի ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հանդիպմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ համաձայնել է մայիսի վերջին մասնակցել դաշինքի անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, որ Դոնալդ Թրամփը և Յենս Ստոլտենբերգը խոսել են ՆԱՏՕ-ին ամերիկյան օգնության մասին:
«Կողմերը քննարկել են, թե ինչ կարելի է անել, որպեսզի դաշինքի բոլոր անդամները կատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները»,- ասվում է հաղորդագրությունում: