Վերա Բրեժնևան ծննդյան տարեդարձն իտալական ոճով է նշել (լուսանկարներ)
Օրերս Վերա Բրեժնևան դարձավ 35 տարեկան: Իր ծննդյան շքեղ տարեդարձի լուսանկարները նա հրապարակել է Instagram-ի իր էջում: Այդ օրվա համար նա ընտրել էր «Dolce&Gabbana»-ի գարուն-ամառ 2017 հավաքածուից վառ զգեստ: Տոնը նույնպես այդքան վառ է եղել, ինչքան իտալական բրենդի հավաքածուն. հյուրերը լուսանկարվել են վարդերով զարդարված պատի մոտ, պարել և ուրախացել: