Քիմ Քարդաշյանին հաջողվել է ճանաչել է իրեն կողոպտած երկու անձանց
Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործում լուրջ զարգացումներ են ընթանում: Քիմին հաջողվել է ճանաչել երկու հանցագործներին: Այս մասին գրում է 7days.ru-ն՝ հղում տալով Tmz.com-ին:
Հանցագործներին ճանաչելու գործընթացին մասնակցելու համար Քարդաշյանը ստիպված չի եղել կտրել անցնել օվկիանոսը: Բանն այն է, որ ֆրանսիական օրենսդրությունը թույլ է տալիս այն իրավիճակը, որի դեպքում դատարանն ուղարկվում է մեկ այլ երկիր, որտեղ ապրում է հանցագործության տուժածը, որպեսզի մասնակցի ճանաչման գործընթացին: Հատկապես շատ են դիմում այս դեպքերին այն ժամանակ, երբ դատարանը գործ է ունենում հայտնիների հետ:
Քիմը Լոս Անջելեսից ժամանել է Նյու Յորք, որտեղ նրան հարցաքննել է Փարիզից ժամանած դատավորը: Քարդաշյանը Նյու Յորքում է եղել իր երկու երեխաների հետ: Չնայած նրանք դիմակներով են եղել, Քիմը կարողացել է ճանաչել նրանցից երկուսին: