Որքա՞ն կարժենան «Եվրատեսիլ-2017»-ի տոմսերը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները հաղորդել են, որ տոմսերի վաճառքը կմեկնարկի հաջորդ շաբաթ: Ընդհանուր հաշվով՝ մրցույթի կազմակերպիչները հույս ունեն «Եվրատեսիլ»-ի տոմսերի վաճառքից 44 միլիոն գրիվեն՝ 100 միլիոն ռուբլի ստանալ: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Եվրատեսիլ»-ին ներկա գտնել ցանկացողներին առաջարկում են վճարեկ 40 եվրո ամենահասարակ տոմսի և 200 եվրո՝ «VIP» դասի տոմսի համար: Գինը որոշվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնորդների թվում կլինեն ոչ միայն ուկրաինացիներ, այլև այլ երկրների քաղաքացիներ:
Նաև հաղորդվում է, որ բաց տենդերի արդյունքում արդեն ընտրվել է տոմսերի վաճառքի օպերատորը:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Ուկրաինան ներկայացրել էր «Եվրատեսիլ 2017»-ի խորհրդանիշն ու կարգախոսը: