Հենրիխ Մխիթարյանը՝ «Լեթեր»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Լեսթեր»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Խաղն ավարտվել է 0:3 հաշվով՝ հօգուտ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի: Ինչպես արդեն հայտնել ենք, Մխիթարյանը, խոցելով «Լեսթեր»-ի դարպասը, բացեց խաղի հաշիվը: Գոլից հետո Մխիթարյանը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ:
Թվիթթերյան էջում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով՝ Մխիթարյանը հավաքել է ձայների 83%-ը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: