Ես հարգում եմ Պուտինին, սակայն դա չի նշանակում աջակցել ամեն հարցում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հարգում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես շատ մարդկանց, սակայն դա չի նշանակում, որ նա ամեն հարցում աջակցում է ռուս առաջնորդին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ես հարգում եմ նրան: Ես հարգում եմ շատ մարդկանց, սակայն դա չի նշանակում, որ ես նրանց հետ եմ»,- հայտնել է Դոնալդ Թրամփը «Fox» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում: Կիրակի օրը հեռուստաընկերությունը հրապարակել է այդ ձայնագրությունից մի հատված:
Ինչպես հայտնել է Դոնալդ Թրամփը, Վլադիմիր ՊուտինՆ «իր երկրի առաջնորդն է:: «Ես ասում եմ՝ ավելի լավ է հաշտվել Ռուսաստանի հետ, քան չհաշտվել»,- նշել է նա: