Լեոնարդո Դի Կապրիոն կկերտի Ռասպուտինի կերպարը
Երբ «Մեծն Գեթսբի»-ն Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ գերում է աշխարհի գրեթե բոլոր աղջիկներին իր անզուգական ժպիտով, դերասանը շարունակում է աշխատել նոր դերի վրա:
Հոլիվուդյան դերասանին առաջարկել են ռուսական պատմության մեջ հայտնի Գրիգորիյ Ռասպուտինի կերպարը կերտել:
Վերջինս հայտնի է այն բանի շնորհիվ, որ ռուսական վերջին կայսեր՝ Նիկոլայ Երկրորդի մտերիմներից է եղել:
Այժմ Դի Կապրիոյին պետք է մինչև վերջին մանրամասները իմանալ Ռասպուտինի կենսագրությունը և մտասուզվել նրա հոգեբանության մեջ:
Warner Brothers կինոստուդիան արդեն գնել է էկրայնացման իրավունք, բայց նկարահանումների սկիզբը դեռևս հայտնի չէ: