Ի՞նչ նվերներ է պատրաստել Թրամփը բրիտանական թագավորական ընտանիքի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա այցի ժամանակ որպես նվեր արքայազն Գեորգին և արքայադուստր Շառլոտային կմատուցի ձեռքի աշխատանք՝ ձի նստելու հարմարանք: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Sunday Times»-ին:
Դրանք կովբոյական ոճով են լինելու: Ինչպես գրում է թերթը, նվերի գաղափարը Թրամփին առաջարկել են ամերիկյան առաջնորդի խորհրդականները, ովքեր գիտեն, որ բրիտանական թագավորական ընտանքի անդամները ձիարշավի սիրահարներ են:
Եղիսաբեթ թագուհուն որպես նվեր Թրամփի խորհրդականները որոնում են շոտլանդական բաժակների ամերիկյան տարբերակը, որն ամերիկյան առաջնորդը ստացել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյից, երբ վերջինս այցելել էր Վաշինգտոն: