Իրանում առանց հրապարակային գործընթացի մահվան են դատապարտել Բելգիայից ժամանած դասախոսի
Իրանում մահվան են դատապարտել Բրյուսելի Անկախ համալսարանի բժշկություն դասավանդող դասախոս, իրանական ծագումով Ահմադրեզ Ջալալուն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով RTBF-ին:
«Գիտնականը, ով հումանիտար կարևոր աշխատանք էր իրականացնում, մահվան է դատապարտվել առանց հրապարակային գործընթացի: Սա հումանիտար համաշխարհային իրավունքի սկանդալային խախտում է, որի դեմ մենք վճռականորեն պետք արձագանքենք»,- հայտնել է համալսարանի ռեկտոր Կարոլինա Պաուելսը:
Ջալալուն մեղադրել են լրտեսության մեջ, նա ձերբակալվել է 2016 թ.-ի ապրիլին, երբ Իրան էր եկել հարազատներին տեսակցելու: Վերջինիս գործընկերների խոսքով՝ պրոֆեսորը քաղաքականությամբ չի հետաքրքրվել, իսկ ձերբակալության պատճառ կարող էին դառնալ Իսրայելում իր մասնագիտական կապերը: