Թուրքիայում «ԻՊ»-ի հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվածների թիվը անցնում է 4 հարյուրը
Թուրքիայում հատուկ ծառայությունների և ոստիկանության աշխատակիցները երկրի մի քանի շրջաններում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կա ունենալու կասկածանքով ձերբակալել են արդեն 423 մարդու: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Գործողությունը իրականացվել է Ստամբուլում և Գազիանթեփում՝ ոչ հեռու Սիրիայի հետ սահմանից:
Ամենախոշոր գործողությունն իրականացել է Շանլըուրֆայի հարավ-արևելքում, որտեղ ձերբակալվել է ավելի քան 100 կասկածյալ, և հայտնաբերվել են «ԻՊ»-ի գրոհայինների հետ կապված նյութեր:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ թուրքական ոստիկանությունը Անկարայում իրականացրած հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալել է 60 մարդ, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ։