ԱՄՆ դատարանը մերժել է Թրամփի իմիգրացիոն օրենքը վերականգնելու հարցումը
ԱՄՆ դաշնային վճռաբեկ դատարանը մերժել է Դոնալդ Թրամփի ընդունած իմիգրացիոն օրենքը վերականգնելու մասին Արդարադատության նախարարի հարցումը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CNN-ին:
Նշվում է, որ դատարանը վերջնական որոշումը կայացնելուց առաջ յուրաքանչյուր կողմից իրավական հիմնավորում է պահանջել:
Թրամփի միջնորդության ուսումնասիրումից առաջ պետական փաստաբանները պնդում էին, որ պետության ղեկավարի արգելքը հակասահմանադրական է և իր բնույթով խտրական: