Թուրքիայում «ԻՊ»-ի հետ կապ ունենալու կասկածանքով 60 մարդ է ձերբակալվել
Թուրքական ոստիկանությունը Անկարայում իրականացրած հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալել է 60 մարդ, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Anadolu-ին։
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ գործողությունը անցկացվել է կիրակի առավոտյան միաժամանակ Սինջան, Չուբուկ, Ենիմահալլե և Մամակ շրջաններում։
Կասկածյալներին հարցաքննելու են Անկարայի ոստիկանությունում։