Տիմատին կվաճառի իրենից տարիներ առաջ գողացված մեքենան և գումարը կնվիրաբերի մանկատանը
Տիմուր Յունուսովը (Տիմատի), զայրացել է, որ ԶԼՄ-ները սուտ տեղեկատվություն են տարածել իր մասին: Նա այդ ամենը բամբասանք է անվանել: Նրա խոսքով՝ երբ ինքը 14-15 տարեկան է եղել, մեքենա է ունեցել, սակայն, այդ մեքենան գողացել են, բայց երգիչն ամենևին էլ գողերին չի մեղադրում, քանի որ հենց ինքն է մեքենան անուշադրության մատնել:
Մեքենան եղել է «Audi» և այն ներկա պահին հայտնաբերվել է և գտնվում է Պետրոպավլովսկում: Երգիչը մտադիր է վաճառել այդ մեքենան, իսկ գումարը նվիրաբերել մանկատներից մեկին:
Երգչի երկրպագուները մեծ ուրախություն են ապրել, երբ իմացել են, որ իրենց սիրելի երգիչը նման քայլի է գնացել: