Սանկտ-Պետերբուրգում հանցագործը կրակ է բաց թողել խաղահրապարակի վրա. երեխան վիրավոր է
Անհայտ տղամարդը կրակ է բաց թողել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի մանկական խաղահրապարակներից մեկի վրա:
Յոթամյա աղջիկը վիրավորվել է:
Հանցագործը հասցրել է մի քանի կրակոց արձակել, որի հետևանքով էլ աղջիկը վիրավորվել է ուսից, ով իր մոր հետ էր խաղահրապարակում:
Այս պահին երեխան հոսպիտալացվել է, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում: