Ի՞նչ է քննարկվել Թրամփ-Պորոշենկո հեռախոսազրույցի ժամանակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ վերջիններս քննարկել են Դոնբասում ամբողջական հրադադար հաստատելու անհրաժեշտության հարցը, ինչպես նաև անհանգստություն հայտնել Ավդեևկայի շրջանում հումանիտար վիճակի վատթարացման առնչությամբ։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Պորոշենկոն և Թրամփը քննարկել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցերը:
Ինչպես նաև, նա հայտնել է, որ հեռախոսազրույցի ժամանակ առանձնահատուկ ուշադրությու է դարձվել Դոնբասի հարցի քննարկմանը: