Դատարանը պարտադրել է «Google»-ին ԱՄՆ իշխանություններին փոխանցել արտասահմանյան սերվերներից հաճախորդների նամակները
Դատարանը պարտադրել է «Google»-ին ԱՄՆ իշխանություններին փոխանցել արտասահմանյան սերվերներից հաճախորդների նամակները: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալությանը:
Նշվում է, որ Ֆիլադելֆիայի նահանգի դատավոր Թոմաս Ռույթերը նման որոշում է կայացրել նպատակ ունենալով, որ ՀԴԲ գործակալները կարողանան ԱՄՆ ներսում խարդախությունների հետ կապված հետաքննություն իրականացնել։
«Արտասահմանյան սերվերներից հաճախորդների նամակների ստացումը կարող է դիտարկվել որպես անձնական կյանքի ներխուժում, սակայն, իրականում, դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով»,-ասվում է դատավորի հայտարարությունում:
Ի պատասխան, «Google» ընկերությունը հայտնել է, որ կբողոքարկի այդ որոշումը: