Ազատության արձանը «գլխատած» Թրամփը՝ «Spiegel»-ի շապիկին (լուսանկար)
Գերմանիայի ամենահայտնի օրաթերթերից «Der Spiegel»-ն իր նոր համարի շապիկին ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարն է հրապարակել, որում նա պատկերված է՝ Ազատության հուշարձանի կտրած գլուխը ձեռքին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Լուսանկարի հեղինակ Էդել Ռոդրիգեսը, ով ԱՄՆ ներգաղթել է 1980թ-ին, Դոնալդ Թրամփի իմիգրացիոն քաղաքականության կոշտացումն անվանել է «դեմոկրատիայի սուրբ խորհրդանշի գլխատում»: Հենց այս միտքն էլ նրան այդ քայլին է մղել: