ԱՄՆ-ն դադարեցրել է միգրացիոն հրահանգի կատարումը
ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության հրահանգի կատարումը:
«Ազգային անվտանգության նախարարությունը ժամանակավորապես դադարեցվել է հրահանգի կատարողականի իրականացման բոլոր գործողությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ԶԼՄ-ների տվյալներով՝ գերատեսչությունը մտադիր է մոտ ժամանակներս հասնել հրահանգի չեղարկմանը:
Բացի այդ, նախարարությունը կշարունակի ստուգել ԱՄՆ ժամանող անձանց՝ համաձայն ստանդարտ գործընթացի:
Հիշեցնենք, որ 7 պետությունից ԱՄՆ ժամանումների ընդունումն արգելվել է Թրամփի՝ հունվարի 28-ին ստորագրված հրահանգով: