Էմինեմն իր ռեփում հայհոյել է Թրամփին
Էմինեմը կոպիտ ձևով քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Նա փոխել է «No Favors» երգի բառերը, որը «I decided» ալմոբի մեջ է ընդգրկված: Այն լույս է տեսել փետրվարի երեքին: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Իր երգում Էմինեմը խոստացել է «կոտրել Թրամփի բանդան»՝ հայտնելով, որ «ոչ մի պետություն չի կարող վերահսկողության տակ պահել կոմանդոսին», և բոլորին հորորել է վախենալ «անկանխատեսելի» նախագահից, ով ոչ մեկի առաջ պատասխան չի տալիս և «ձեռքը կոճակին սեղմած է պահում»:
Բացի այդ, Թրամփին նա բնորոշել է որպես իգական սեռի շուն: Մեկ այլ տողում նա խոսում է «փափուկ տեղի համբույրի մասին»;
Ինչպես հաղորդել է «CNN»-ը, Սպիտակ տունը դեռևս չի մեկնաբանել ռեփերի կատարումը: