Թուրքիան Հայաստանից և ԱՊՀ այլ երկրներից ժամանած մարմնավաճառներին դուրս է հանում երկրից
Թուրքիայի կողմից հայրենիք կուղարկվեն Ուկրաինայից և ԱՊՀ երկրներից 84 կանայք, ովքեր Թուրքիայում մարմնավաճառությամբ են զբաղվել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նրանց ձերբակալումը մասշտաբային ստուգումների արդյունքն է դարձել, որն անց են կացրել ոստիկանները Սիլիվրի շրջանում, որը Ստամբուլի շրջանի մեջ է ներառված: Այն Մարմարա ծովի ափին է գտնվում:
Ինչպես հաղորդել է «Haberler»-ը, ճաղավանդակներից այն կողմ են հայտնվել Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի քաղաքացիներ: Նրանց թվում կան նաև Վրաստանից և Մարոկկոյից քաղաքացիներ: Նրանք մարմնավաճառությամբ են զբաղվել հյուրանոցներում և զվարճանքի վայրերում: Նշվում է, որ նրանք մի շարք սեռավարակներ են ունեցել՝ ՁԻԱՀ, սիֆիլիս, հեպատիտ C և այլն: