Գլյուկոզան անկեղծացել է, որ ինքն է ամուսնության առաջարկ արել ամուսնուն
Ռուս սիրված երգչուհի Գլյուկոզան լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, թե ինչ երջանիկ է ամուսնու՝ Ալեքսանդր Չիստյակովի հետ: Երգչուհին ժպիտով է հիշել անգամ այն օրերը, երբ նրանք դեռ ամուսնացած չեն եղել: Զարմանալի է, բայց Գլյուկոզան ինքն է ամուսնության առաջարկ արել իր ամուսնուն: Ընկերների հետ հանդիպումներից մեկի ժամանակ նա ասել է. «Ամուսնացիր ինձ հետ, քանի որ ինձնից լավին դու երբեք չես գտնի»:
Գլյուկոզայի ամուսնու համար այս առաջարկը շատ զարմանալի է եղել, սակայն որոշ ժամանակ անց հասկացել է, որ Գլյուկոզան ճիշտ է: Այդ դեպքից 1 ամիս անց Ալեքսանդրը առաջարկել է ամուսնանալ: