Իրանի խորհրդրանում հայտնել են Մոսկվայի և Թեհրանի միջև անհամաձայնության բացակայության մասին
Իրանում խորհրդարանի ղեկավարի միջազգային հարցերով պորհրդական Հուսեին Ամիր Աբդուլլահիան « RT»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Իրանի ու Ռուսաստանի միջև որևէ անհամաձայնություն չկա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մոսկվայի և Թեհրանի միջև որևէ անհամաձայնություն չկա՝ ո՛չ քաղաքական, ո՛չ անվտանգության և ո՛չ ռազմական մակարդակներում»,- ասել է նա:
Այն հարցին, թե արդյոք կողմերի միջև անհամաձայնություն կարող է լինել Սիրիայում «Հզբոլլահի» և Իրանին աջակցող ուժերի հետ կապված, խորհրդականը կրկին բացասական պատասխան է տվել: