Իրանում զորավարժություներ են մեկնարկել՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժություններ է սկսել այն բանից հետ, երբ ԱՄՆ-ն Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց բալիստիկ հրթիռի փորձարկման համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Sepahnews-ին:
Նշվում է, որ զորավարժությունն ընթանում են Սեմնան նահանգում: Զորավարժությունների ընթացքում կլինեն նաև որոշ զինատեսակների փորձարկումներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանն ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների ևս պատժամիջոցներ կիրառելու քաղաքականության դիմեց:
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետտիսն ավելի վաղ Իրանին անվանել էր ահաբեկիչների հովանավոր երկիր: