ԱՄՆ-ն պատժամիջոցների ընդլայնումից հետո էլ կշարունակի Իրանի դեմ գործողությունները
ԱՄՆ-ն կշարունակի Իրանի դեմ գործողությունները՝ պատժամիջոցների ընդլայնումից հետո: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի կատարած հայտարարությանը:
Նշվում է, որ Սփայսերը խոստովանել է, որ պատժամիջոցները նախապես էին ծրագրվել։ «Նման պատժամիջոցները արագ հնարավոր չէ ներդնել, բայց ես կարծում եմ, որ ժամանակըն ընտրվել է որպես արձագանք այն ամենին, ինչին մենք ականատես եղանք վերջին օրերին։ Մենք գիտեինք, որ նման տարբերակներ ունենք ձեռքի տակ, քանի որ դրանց մշակումն արդեն ընթացքի մեջ էր: Դրանք պատրաստվել էին»,- ասել է նա:
Հավելենք, որ պատժամիջոցները տարածվում են Իրանի, Չինաստանի, Քուվեյթի և Լիբանանի 13 ֆիզիկական անձանց, և թվով 12 ընկերությունների վրա։